Ադրբեջանի արտաքին պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 380,7 մլն դոլար (արտաքին պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին' 8,5 տոկոս): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ վարկային միջոցների 10 տոկոսը ներգրավված է 10 տարի ժամկետով, 61,3 տոկոսը' 10-20 տարի ժամկետով, 31,3 տոկոսը' 20 տարուց ավելի ժամկետով:

 

Հիմնականում Համաշխարհային բանկից, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ այլ միջազգային կառույցներից ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերին աջակցելուն, ենթակառուցվածքների վերականգնմանն ու վերակառուցմանը, այդ թվում' ճանապարհների շինարարությանը, տարածաշրջանների ջրամատակարարման բարելավմանը, երկաթուղային ճանապարհների, ինչպես նաեւ արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտների զար գացմանը: