Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մոսկվա կատարած այցի ընթացքում Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին գրել է Deutsche Welle-ն:

 

Քաղաքական գործիչները չնախատեսված հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի արևելքում: Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ և կրել է «բաց և լուրջ» բնույթ:

 

Աղբյուրների տվյալներով՝ կայացած զրույցը «կարող է համագործակցության նոր հեռանկարներ բացել»:

 

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Շտայնմայերը հայտարարել էր, որ Ուկրաինայի իրավիճակը չի տալիս «լավատեսության հիմքեր»։