Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 19-ին' ժամը 18.20-ին, բերման են ենթարկել 1960թ. ծնված Աբրահամ Ք.-ին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ նույն օրը' ժամը 18.00-ին, թիվ 56 երթուղային միկրոավտոբուսի սրահում Աբրահամ Ք.-ն 1990թ. ծնված Լուսինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: