Նիդեռլանդներում շաբաթվա ընթացքում թռչնագրիպի երրորդ բռնկումն Է գրանցվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի Էկոնոմիկայի նախարարությանը:
Գերատեսչությունում ճշտել են, որ վիրուսը հայտնաբերվել Է Էվոլլե քաղաքի մոտ գտնվող Կամպերվեեն բնակավայրի թռչնաֆաբրիկայում: Եվրամիությունում գործող կանոններին համապատասխան՝ ֆերմայում կոչնչացվեն բոլոր 10 հազար հավերը:
Առայժմ պարզ չԷ՝ այդ վիրուսի մանրԷահիմքը վտանգավոր Է արդյոք մարդու համար: «Ներկայում անալիզներ են կատարվում, որոնց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ»,-ճշտել են Հոլանդիայի Էկոնոմիկայի նախարարությունում: Ավելի վաղ թռչնագրիպ Էր հայտնաբերվել Հեքենդորփ եւ Տեր Աար բնակավայրերի երկու այլ տնտեսություններում: Երկու դեպքում Էլ վիրուսի մանրԷահիմքը վտանգավոր Է եղել մարդու համար:
Արդյունքում ոչնչացվել Է գրեթե 200 հազար հավ:
Նշվում Է, որ ֆերմաները միմյանց հետ կապված չեն եղել: Կամպերվեենից 10 կիլոմետր շառավղով գտնվում են 34 թռչնաֆաբրիկաներ, որոնցում ստուգվում Է թռչնագրիպի առկայությունը: Ֆերմաներում աշխատող մարդիկ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Փորձագետների կարծիքով՝ վիրուսը Եվրոպա են բերել չվող թռչունները: Ավելի վաղ թռչնագրիպ Է հայտնաբերվել նաեւ Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: