Քենիայում մի խումբ գրոհայիններ, ենթադրաբար «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումից, կրակ են բացել ուղևորատար ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը'հղում անելով «Սինհուա» լրատվական գործակալությանը:
Դեպքի արդյունքում 28 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են:
Համապատասխան տեղեկատվությունը հաստատել են տեղական իրավապահ մարմինները:
Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 զինված իսլամիստ:
Ըստ գործակալության տվյալների' զինված գրոհայինները կանգնեցրել են ավտոբուսը և ստիպել բոլոր ուղևորներին դուրս գալ այնտեղից: Բոլոր այն մարդիկ, ովքեր Սոմալիի քաղաքացիներ չեն եղել, սպանվել են տեղում: