Սիրիայում և Իրաքում զոհվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մոտ 60 քաղաքացի, որոնք կռվել են «Իսլամական պետության» շարքերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Դաշնային խորհրդի Սահմադրության հարցերով պատասխանատու Հանս-Գեորգ Մաասեն:
Գերմանիայից Սիրիա և Իրաք մեկնած իսլամիստների թիվը վերջին տվյալներով կազմում է 550-ից ավելին: Նրանից մոտավորապես վաթսունը սպանվել են կամ ինքնասպանություն են գործել, մոտ ինը քաղաքացի ահաբեկչություն է իրականացրել' զոհաբերելով նաև ինքն իրեն: «Դա իսլամական քարոզչության տխուր հաջողությունն է»,-նշել է Հանս-Գեորգ Մաասեն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի, ԻՊ-ի 16 ահաբեկիչների թվում կան երկու ֆրանսիացիներ, որոնք մասնակցել են ամերկացի պատանդ Փիթեր Քեսիգոմի և տասնհինգ սիրիացի ռազմագերիների մահապատժի իրականացմանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ երկու հանցագործների ինքությունն արդեն պարզվել է: