«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մամուլի ասուլիսում անդրադարձել է իր թիմի' «Մորդովիայի» նկատմամբ տարած հաղթանակին (4:2): Յակինը խոսել է ինչպես Արտյոմ Ձյուբայի, այնպես էլ Յուրա Մովսիսյանի խաղի մասին:

«Մրցաշրջանի սկզբին Արտյոմն իրեն հիանալի դրսևորեց, հետո նրա մոտ անկում եղավ: Գումարած ավելացավ մրցակցություն՝ Մովսիսյանը վերականգնվեց: Ձյուբան չի կարող դժգոհել իր նկատմամբ անբավարար ուշադրությունից: Յուրան այսօր էլ օգտակար եղավ թիմին, առջևում փորձեց շատ բան անել: Արտյումը դաշտ դուրս եկավ 5 րոպեով և հասցրեց լավ աշխատել ու գոլ խփել: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, մարզումները ցույց կտան»,- Յակինի խոսքը մեջբերում է Sport-express-ը: