Ճանաչողական այցով նոյեմբերի 25-ին Գյումրիում էր Շվեդիայի Ֆալուն քաղաքի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Բրունո Կաֆմանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների գործունեության հետ կապված խնդիրներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Սամվել Բալասանյանը հյուրերին ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մանրամասները՝ նշելով, որ Գյումրին առաջին համայնքն է հանարպետությունում, որտեղ ավագանու նիստերի ժամանակ առցանց հեռարձակում է ապահովվում՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին հետևելու ավագանու նիստի ընթացքին:
Գյումրու քաղաքապետը, ներկայացնելով տեղական ինքնակառավարման մարմինների կապը հասարակության և լրատվամիջո ցների հետ, ընդգծել է, որ այն շատ սերտ է, ինչի շնորհիվ շատ խնդիրներ արագ լուծում են ստանում:
Բրունո Կաֆմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մինչ այս շատ էր լսել Գյումրու մասին, և սա այն գերազանց հնարավորությունն էր անձամբ Գյումրիում լինելու: Կողմերը նաև անդրադարձել և կարևորել են ավագանու դերը համայնքներում՝ որպես տեղական ինքնակառավարման կարևորագույն օղակ: Քննարկվել են նաև երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր:
Արմենուհի Մխոյան