Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է թուրք լրագրողի դեմ հարուցած դատական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական akhaber.com-ը:

 

Էրդողանը դատական գործ էր հարուցել դեռևս 2011 թվականին «Հուրիեթ» պարբերականի լրագրող Յըլմազ Օզդիլի «Ֆրանսիական համբույր» խորագրով հոդվածի հրապարակման համար: Այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեղադրանք էր ներկայացրել Օզդիլի դեմ' «անձնական իրավունքների խախտում» հիմնավորմամբ: Մեղադրող կողմը պահանջել էր վճարել 20 հազար թուրքական լիրա (շուրջ 9 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում, սակայն դատարանը վերջնական արդյունքում լրագրողին դատապարտել է վճարելու 7 հազար թուրքական լիրա (շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար):