Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Թամարա Ներսիսյանին և վտարել երկրից։
«Երեկ երեկոյան մեզ ձերբակալել են, 3 ժամ հարցաքննել, այնուհետև տարել սահմանի մոտ և ինձ արտաքսել երկրից»,-rusarminfo-ին պատմել է Թամարա Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողացել պարզաբանել, թե կոնկրետ ինչ հավակնություններ ունեն իր գործունեության նկատմամբ։
«Նրանք հայտարարել են, որ ես և իմ ռեպորտաժները սպառնալիք ենք ներկայացնում Ուկրաինայի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար, և գիշերը վտարել են ինձ երկրից»,-հայտարարել է Թամարա Ներսիսյանը՝ նշելով, որ Մոսկվա հասնելու գործում իրեն օգնել են ռուս սահմանապահները։
Թամարայի մուտքն Ուկրաինա փակվել է 3 տարով՝ 2017-ի օգոստոսի 9-ից՝ Լուցկ քաղաքում «Բանդերշտատ» ռոք փառատոնի մասին ռեպորտաժի թողարկումից հետո։