Թայվանի վարչապետ Ցզյան Իհուանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Այս հայտարարությունը նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ իշխող կուսակցությունը կորցրել է իր առաջատար դիրքերը Թայվանի վեց համայնքներից հինգում:
Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 29-ի երեկոյան: