Ինչպես հայտնում է ria.ru-ն, Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբան, ով ներկայումս կատարում է Հանրապետության նախագահի պաշտոնակատարի գործառույթները:
Վարչապետի գործառույթները ժամանակավորապես կստանձնի փոխվարչապետ Վլադիմիր Դելբան: Աբխազիայի վարչապետի հրաժարականին ձգտում էր հասնել աբխազական ընդդիմությունը, որին աջակցեց խորհրդարանը, ով իր հերթին անվստահություն հայտնեց նրան:
Լեոնիդ Լակերբայան այս քայլին գնաց այն բանից հետո, երբ հունիսի 1-ին իր հրաժարականի մասին հայտարարեց Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: