ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, թե նրանց բազմազանությունը, ովքեր միավորվել են «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ պայքարելու համար, խոսում Է միջազգային կոալիցիայի ուժի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Քերին ելույթ Է ունեցել կոալիցիայի 60 անդամների բարձր մակարդակով առաջին հանդիպմանը, որը տեղի Է ունեցել ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում: Նա նախազգուշացրել Է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող Է տարիներ տեւել, բայց նրա դեմ իրականացվող ռազմարշավն արդեն տալիս Է իր պտուղները: «Իսլամական պետությունը», նրա խոսքով, վտանգ Է ներկայացնում միջազգային կոալիցիայի անդամներից յուրաքանչյուրի շահերի ու արժեքների համար:

 

Բրյուսելի հանդիպմանը մասնակցում են Իրաքի վարչապետը, եվրոպական, արաբական եւ այլ երկրների արտալին գործերի նախարարներ: Նրանք մտադիր են քննարկել արմատական խմբավորման դեմ պայքարի ռազմական ստրատեգիան, ինչպես նաեւ այն, թե ինչպես կասեցնել կամավոր զինյալների հոսքը Իրաք եւ Սիրիա: