2014 թվականը կարող է ամենատաքը դառնալ վերջին 135 տարվա ընթացքում, երբ կլիմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ են հավաքվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի շրջաքնակային կոնվենցիայի մասնակիցների՝ Լիմայում ընթացող 20-րդ խորհրդ աժողովում:
«Եթե նոյեմբերն ու դեկտեմբերը հետեւեն նույն այն միտումին, որը դիտվել է հունվար-հոկտեմբեր ամիսներին, ապա 2014 թվականը, հնարավոր է՝ կդառնա ամենատաքը չափումների անցկացման ողջ ժամանակաշրջանում՝ առաջ անցնելով 1998, 2005 եւ 2010 թվականներից,- նշվում է փաստաթղթում:- Օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացումը մյուս գործոնների հետ միասին նպաստում է աննախադեպ առատ անձրեւների եւ ջրհեղեղների թվի ավելացմանը երկրների մի մասում եւ ահավոր երաշտի՝ այլ երկրներում»:
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին տասն ամսում մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանը 0,57 աստիճանով գերազանցել է 1961-1990 թվականների միջին ցուցանիշը եւ կազմել է 14,57 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: