ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություններ չի կրել. Մոսկվան հարգանքով Է վերաբերվում նրանց:

 

«Լավ հայտնի Է, որ Ռուսաստանը աջակցեց ոչ միայն աջակցեց Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի մյուս եղբայրական հանրապետությունների ինքնիշխանության ձգտմանը, այլեւ 90-ական թվականների սահմանագծին զգալիորեն նպաստեց այդ գործընթացին»,-ասել Է նա՝ հրապարակելով Դաշնային ժողովին հղված ուղերձը:

 

«Այն ժամանակվանից մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,-ընդգծել Է ՌԴ-ի նախագահը:

 

«Յուրաքանչյուր ժողովուրդ զարգացման սեփական ուղին, դաշնակիցներին, հասարակության քաղաքական կողմնորոշման ձեւը, տնտեսության կառուցումը եւ իր անվտանգության ապահովումն ընտրելու անքակտելի ինքնիշխան իրավունք ունի»,-ասել Է նախագահը եւ հավելել, որ «Ռուսաստանը միշտ Էլ դրան հարգանքով Է վերաբերվել ու կվերաբերվի»:

 

«Դա լիակատար չափով վերաբերում Է նաեւ Ուկրաինային, Ուկրաինայի եղբայր ժողովրդին»,-հայտարարել Է Պուտինը: