Համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ներկայում ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը, հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նկատեց, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների կողմից Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրի ստորագրմամբ:
«Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք ճանապարհային քարտեզով նախատեսված էին իրականացնել մինչև ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը' կատարված են: Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:
Մասնավորապես' անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանը այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելու որ դրան էլ նվիրված է այսօրվա միջոցառումը:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանմանը: Համագումարին ներկա էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան:
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում անցկացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարը, որիբացմանը մասնակցել է նաև ՀՀ Նախագահը: Համագումարի շրջանակում անցկացվելու է նաև սեմինար-քննարկում' կապված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ:
Քննարկմանը մասնակցելու ենԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր պատասխանելու են գործարարների հարցերին և պարզաբանումներ ներկայացնելու տնտեսավարող սուբյեկտներիհետագա գործունեության վերաբերյալ: