wrestling.amԻրանի Աբադան քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային անդրանիկ աշխարհի առաջնությունը: Հայաստանի յոթ ըմբիշներից կազմված Դինամո մարզական ընկերության թիմը, որ հանդես եկավ մարզիչ Արսեն Մագբեցյանի գլխավորությամբ, չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը և պայքարել մրցանակային տեղերի համար: Հայ ըմբիշները առաջին մրցափուլում տարան չորս հաղթանակ և կրեցին երեք պարտություն, բայց քանի որ հայկական թիմը մրցավայր էր մեկնել առանց ծանր քաշի, ապա գրանցվեց 4:4 հաշիվ: Հաջորդ երկու փուլերում մեր ըմբիշները զիջեցին բավական ուժեղ կազմերով ներկայացած Թուրքիայի և Կուբայի ընտրանիներին: Ի դեպ՝ թուրթերը, որ առաջին համարներով էին ներկայացել այս մրցմանը գրավեցին երրրորդ տեղ ու արժանացան 10000 ամերիկյան դոլար մրցանակին: Աշխարհի ակումբային առաջնության արժանացավ Իրանի առաջին թիմը, որը եզրափակչում պարտության մատնեց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող Սամուրղաշև եղբայրների անվան թիմին: Չեմպիոնն ու արծաթե մեդալակիրն արժանացան համապատասխանաբար 25000 և 15000 ամերիկյան դոլարի: Մեր թիմից լավ տպավորություն թողեցին Հովհաննես վարդերեսյանն ու Էդգար Սարգսյանը: Վերջինը, ի դեպ, հաղթեց իր բոլոր գոտեմարտերը: