Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց «Ուրալին»:

Դաշտի տերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Խոսե Խուրադոն, իսկ 85-րդ րոպեին կրկնապատկեց Ռոմուլոն:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 56-րդ րոպեին: