Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Տորպեդոյի» նկատմամբ:
Հանդիպման հաղթական գոլը 21-րդ րոպեին հեղինակեց Կվենսի Պրոմեսը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» պահեստայինների թվում էր:
Այժմ Յակինի թիմը իր ակտիվում ունի 35 միավոր: