Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոստովին»:

Միակ գոլը 27-րդ րոպեի հեղինակեց Կվինսի Պրոմեսը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին, Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին էր: