Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց «Ռոստովին»:

Հանդիպումը խաղաղ ելք ունեցավ և ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 71-րդ րոպեին՝ հյուրերի կազմում աչքի ընկավ Դմիտրի Տորբինսկին: Պատասխան գոլը դաշտի տերերը հեղինակեցին 4 րոպե անց՝ գոլն իր հաշվին գրանցեց Դենիս Գլուշակովը:

Նշենք, որ մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվեց 63-րդ րոպեին: