Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց «Կուբանին»:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Մոսկովյան ակումբի կազմում 22-րդ րոպեին Մովսիսյանի վաստակած 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: Պատասխան գոլը 61-րդ րոպեին հեղինակեց Սերգեյ Տկաչյովը:
Մոսկովյան ակումբը այժմ իր ակտիվում ունի 35 միավոր:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին: