2014 թվականի հունվարից ի վեր Հյուսիսային Աֆրիկայի երկրների առնվազն 3419 բնակիչներ են զոհվել ընդհատակյա կարգով Միջերկրական ծովով Եվրոպայի տարածք տեղափոխվելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականներ ի գործերի գերագույն կոմիսարի վարչությանը:
Ընթացիկ տարում ավելի քան 207 հազար գաղթականներ են փորձել անցնել Միջերկրական ծովը, ինչը եռակի ավելի Է 2011 թվականի ցուցանիշից, երբ շուրջ 70 հազար մարդ հարկադրված Էին լքել իրենց տները «արաբական գարնան» պատճառով: Ինչպես նշում են ՄԱԿ-ում, գաղթականների ընդհանուր թվի ավելի քան մեկ երրորդը (շուրջ 60 հազար մարդ) կազմում են Սիրիայի քաղաքացիները, որտեղ 2011 թվականի մարտից շարունակվում Է քաղաքացիական պատերազմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: