Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գներi թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում' «ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ' 16.6 մլն դրամ, «ՀԱՅՍ» ՍՊԸ' 11.6 մլն դրամ, «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ' 4.6 մլն դրամ և այլն:

 

Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով, 22 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 24-ի մոտ' ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու' 6 ստուգումներ:

 

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 11 միջոցառում' կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 7 ստուգում' համապատասխան հարկ վճարողներին առա:

 

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 25 հազար 260 հատով կամ 71%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 612.5 մլն դրամով կամ 13.5%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 1063 հատով կամ 2%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 19 մլն դրամով կամ 25%-ով:

 

ՀՀ ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումներով պարզել է, որ նոյեմբերի 21-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3105 էլեկտրոնային հարկային հաշիվ' 1.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

 

Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 31 հարկ վճարողի մոտ առաջացել է 52.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 53 աշխատող: