Էբոլա տենդից մահացածների հարյուրից ավելի դիակներ են գտել Սիեռա Լեոնեի արեւելքում' ալմաստների արդյունահանման հանքի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես նշել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, 87 դիակ թաղվել Է 11 օրվա ընթացքում: Եվս 25 դիակ հայտնաբերվել Է տեղական հիվանդանոցում: Մահացածների թվում են մի բուժքույր եւ շտապօգնության մի աշխատակից:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ տեղի բուժանձնակազմը եւ թաղման ծառայություններն արդեն ի վիճակի չեն գլուխ հանել հիվանդների ու մահացածների հոսքից:

 

Սիեռա Լեոնեում Էբոլա տենդով վարակվելու առավել շատ դեպքեր են գրանցված:

 

Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ ընդամենը Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում Էբոլայից արդեն մահացել Է 6,3 հազար մարդ: