Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի հյուսիսում' Գանգես գետի ջրերում, 102 դիակների հայտնաբերման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

 

Գործակալության տվյալներով՝ խոսքը հանցագործության մասին չԷ: Ամենայն հավանականությամբ մահացածներին, ավանդույթներին համապատասխան, «թաղել են» գետում:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սովորաբար Գանգեսի վրա ցրում են մահացածների աճյունամոխիրը: Բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն դիակիզում կատարել, բացի այդ, ծեսը թույլատրում Է գետին հանձնել չամուսնացած աղջիկների ու վանականների մարմինները՝ առանց խարույկի վրա ավանդական դիակիզման:

 

Տեղի իշխանություններն արդեն խոստացել են ԴՆԹ-ի փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես են դիակները հատնվել գետում: