ԱՄՆ-ի Կոնգրեսը «երրորդ դասի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից» հանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թեւեր հանդիսացող իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն» (KDP) եւ «Քուրդիստանի հայրենասերների միություն» (KYB) կազմակերպություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրառել է ԱՄՆ նախագահի Իրաքի եւ Իրանի գծով խորհրդարանի օգնական Բրեթ Մակգուրքը:
«ԱՄՆ Կոնգրեսը երրորդ դասի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել է KDP-ին եւ KYP-ին: Ոչ արդարացի այդ որոշումը խոչընդոտներ էր ստեղծում ԱՄՆ այցելել ցանկացող քրդերի համար: Գոհունակություն ենք հայտնում այդ խնդրի լուծման համար», -նշել է Բրեթ Մակգուրքը:
PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է հայտարարված:
Իրաքյան Քուրդիստանի ինքնորոշման ճանապարհին մեծ պայքար տարած KDP-ն երկար տարիներ գլխավորել է Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին, իսկ KYP-ն' Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին: