Ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 13-ին' ժամը 19.25-ին, հաղորդում է ստացվել, որ 1964թ. ծնված Կարեն Վ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի մեջ թողնելով համակագիչը՝ մտել է խանութ, իսկ դուրս գալուց հետո ավտոմեքենան այնտեղ չի եղել:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 15-ին' ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել տաքսու վարորդը' 1977թ. ծնված Սամսոն Ծ.-ն, և ներկայացրել Կարեն Վ.-ի իրերը:

 

Կատարվում է հետաքննություն: