Ոստիկանության Արաբկիրի բաժնում հունիսի 15-ին' ժամը 01.30-ին, հաղորդում է ստացվել, որ 1965թ. ծնված Աշոտ Ս.-ն նույն օրը' ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա, գնացել Քանաքեռ ՀԷԿ թիվ 17 շենքի մոտ, իսկ երբ իջել և մի քանի րոպեով մտել է շենք' տաքսու վարորդը հեռացել է' գողանալով մեքենայում մնացած իր ճամպրուկը, որի մեջ եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, հագուստներ, տան բ անալիներ և 150 դոլար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1963թ. ծնված Հովհաննես Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին: Ճամպրուկն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: