Բաքվի Մետրոպոլիտենի «Մետրոշին» վարչության 900 աշխատակիցներ հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով իրենց հաշվին արձակուրդ են ուղարկվել: Դրա համար պատճառ վարչությունը նշել է լուրջ ֆինանսական անբավարարությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով jam.az-ը, «Մետրոշին»-ի 1500 աշխատակիցներից 900-ի հարկադիր արձակուրդի ուղարկելու համար որպես պատճառ նշված ֆինանսական անբավարարությունը վարչության ղեկավարությունը պայմանավորել է եկող ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերով: Ղեկավարությունը հայտնել է, որ բոլոր փողերն ուղղվել են նախատեսված օլիմպիական օբյեկտների շինարարությանը, ինչի պատճառով «Մետրոշին» վարչության ֆիանանսավորումը դադարեցվել է:
Կայքին հասած որոշ տեղեկություններով էլ' Բաքվի մետորպոլիտենի շինարարությամբ զբաղվող «Մետրոշին» ընկերության աշխատակիցները կրճատվել են նավթի էժանացման հետ կապված Ադրբեջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը դադարեցվելու պատճառով: