Սիրիացիները լիովին վճռական են տրամադրված իրենց երկրում ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափաներն արմատախիլ անելու հարցում: Այս մասին հայտարարել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ սիրիական ազգը հպարտանում է իրանական ազգի հետ միավորող պատմական և եղբայրական հարաբերություններով, որոնց շնորհիվ հաջողությունների են հասել տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում' հաստատելով սիրիացիների բարձր գնահատականն Իրանի դիրքորոշման հանդեպ:

 

Նախագահը նաև ավելացրել է, որ սիրիացիները ձգտում են ամրապնդել համագործակցությունը բոլոր բնագավառներում, ինչը բխում է երկու երկրների շահերից և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու ցանկությունից:

 

Իր հերթին Լարիջանին նշել է ահաբեկչության դեմ պատերազմում սիրիական ազգի տոկունության մասին' հավաստելով, որ իրանցի ժողովուրդը բոլոր միջոցներով կօժանդակի Սիրիային իր ուժերն ամրապնդելու հարցում: Նա ավելացրել է, որ Իրանն աջակցում է միջսիրիական բանակցություններին' Սիրիայի ինքնիշխանության պահպանման, նրա զավակների միասնականութան և օտար միջամտության բացառման սկզբունքների հիման վրա:

 

Իրանի խորհրդատարնի նախագահը հանդիպել նաև իր սիրիացի գործընկեր Մուհամադ Ջիհադ ալ Լահամի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:

Նախատեսվում է Լարիջանիի այցելություննները Լիբանան և Իրաք: