Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բեռնափոխադրողները «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնելու իրավունքը չհաստատելու և մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրում չգրանցվելու դեպքում, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով չեն կարող իրականացնել բեռնային փոխադրումներ, ուստի անհրաժեշտ է հաստատել այդ իրավունքը և գրանցվել ռեեստրում: