Գերմանիայի քաղաքացիները մինչ օրս իրենց տանը 12,9 միլիարդ դոյչեմարկ են պահում, ինչը կազմում Է 6,6 միլիարդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին գրել Է Spiegel Online-ը:

 

Ըստ որում Բունդեսբանկը՝ Գերմանիայի կենտրոնական բանկը, նախկինի պես շարունակում է շրջանառությունից դուրս եկած փողը եվրոյով փոխանակել: Բանկի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ՝ եվրոն շրջանառության մեջ դնելուց հետո 13 տարի անց, գերմանացիներն իրենց տանը պահում են հին թղթադրամներ եւ մետաղադրամներ. մոտավորապես 169 միլիոն թղթադրամ եւ 24 միլիարդ մետաղադրամ: Երկրի յուրքանչյուր բնակչի հաշվով դա նշանակում Է, որ 81 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը պահում Է շուրջ 160 մարկ:

 

Իր հերթին Postbak-ի պատվերով Emnid ինստիտուտի կատարած հարցումը վկայում Է, որ մարդիկ հին փողերից չեն հրաժարվում կարոտախտի պատճառով. հարցման մասնակիցների 74 տոկոսը հայտնել Է, որ իրենց մոտ հին փողերը պահում են հենց այդ պատճառով: Ըստ որում 24 տոկոսը դրանք հավաքում Է, իսկ 22 տոկոսը պարզապես մոռացել Է փոխանակել արժույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: