Ճապոնացի երեխաներն «ուրախ» հիերոգլիֆը (մյուս նշանակությունները՝ «հաճելի, խնդալից», թեթեւ, անհոգ») համարել են ապագայի խորհրդանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ճապոնիայի հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայում, որը եղել Է միջոցառման կազմակերպիչը: &nb sp;

 

1995 թվականից ի վեր ամեն տարի Ասոցիացիան հայտնում է այն հիերոգլիֆը, որը դառնում Է անցնող տարվա խորհրդանիշը: Ասոցիացայի հասցեով ամբողջ Ճապոնիայից ստացվում են տասնյակ հազարավոր բացիկներ՝ հիերոգլիֆներով, որոնք արտացոլում են տարվա գլխավոր իրադարձությունները կամ տրամադրությունները: Այնուհետեւ Կիոտոյի Կիյոմիձու տաճարի վանահայրը 1,5 x 1,3 մետր չափով ճապանական «վասի» թղթի վրա հանդիսավոր պայմաններում վրձնով նկարում է այն նշանը, որը հավաքել Է ամենամեծ թվով բացիկներ:

 

Այս տարի ի պատիվ հանդիսակարգի 20-ամյակի Ասոցիացիան որոշել Է անցկացնել համանման արարողություն, որի գլխավոր գործող անձինք դառնան վեցից մինչեւ 12 տարեկան դպրոցականները, եւ նրանց առաջարկել Է ընտրել ապագայի հիերոգլիֆը:

 

Ամենից շատ բացիկներ Է հավաքել «ուրախ» հիերոգլիֆը, երկրորդ տեղում Է «պայծառ», երրորդում՝ «երազանք» հիերոգլիֆը:

 

Ընդամենն Ասոցիացիայի հասցեով երեխաներից ստացվել Է 6 հազար 387 բացիկ՝ ապագայի խորհրդանիշի կոչման թեկնածու հիերոգլիֆներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: