ՀՀ կենտրոնական բանկը 16-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք' 463.78 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 463.10 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Դեկտեմեբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Կենտրանական բանկը վաճառել էր ևս 2-ական մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին հայտարարված աճուրդների առաջին շաբաթվա ընթացքում օրական վաճառքի էր հանվում 6 մլն դոլար, երկրորդ շաբաթվա սկզբին' դեկտեբերի 15-ից, ԿԲ-ն նվազեցրեց առաջարկվող դոլարի ծավալը մինչև 4 մլն, իսկ այս շաբաթ արդեն աճուրդում առաջարվում է 2 մլն դոլար:
Դեկտեմբերի 8-ից հետո, երբ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 44 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրման նպատակն էր կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթել փոխարժեքի տատանումները: