ՀՀ կենտրոնական բանկն իրականացվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք' 458.31 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

 

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։