ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք' 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել է 44.26 դրամով:

 

Դեկտեմբերի 8-ից հետո սա ութերերդ աճուրդն է, որ իրականացվում է Կենտրանական բանկի կողմից: Այս օրերի ընթացքում ԿԲ-ն տեղաբաշխել է 42 մլն դոլար:

 

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր: