ՀՀ կենտրոնական բանկը 13-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք' 460.97 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Դեկտեմեբերի 22-ին Կենտրանական բանկը վաճառել էր ևս 2 մլն դոլար' 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 44 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները:
Դեկտեմբերի 8-ին հայտարարված աճուրդի առաջին շաբաթա ընթացքում օրական վաճառքի էր հանվում 6 մլն դոլար, երկրորդ շաբաթվա սկզբին' դեկտեբերի 15-ից, ԿԲ-ը նվազեցրեց առաջարկվող դոլարի ծավալը մինչև 4 մլն, իսկ այս շաբաթ արդեն աճուրդում առաջարվում է 2 մլն դոլար: