Իրանի հյուսիս-արեւմուտքում այսօր' հունվարի 26-ին, ժամը 19:10-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից 78 կմ հյուսիս-արեւելք, Ահար քաղաքից 3 կմ հյուսիս-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 2 կմ խորության տակ:

Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավում, մասնավորապես Ագարակ, Կապան, Մեղրի քաղաքներում: