Թուրքիայի արեւելքում գտնվող Վան նահանգում հերթական երկրաշարժն է գրանցվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ի երեկոյան՝ 19:00-ին, (Երեւանի ժամանակով 21:00-ին) Վանի Բարդաքչը գյուղի մոտ 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Թեեւ ցնցումը շատ ուժեղ չի եղել, սակայն բնակչության շրջանում մեծ խուճապ է առաջացել: