ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 26-ին գումարվել է հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)' 1-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)' 1-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)' 1-ական: