ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է վտանգի մասին, որը քողարկում են Սիրիայի սահմանին մոտ գտնվող թուրքական նահանգներում ՆԱՏՕ-ի «իբրեւ թե խաղաղ ճամբարները»՝ նախատեսված փախստականների համար։
Նա հայտնել է, որ իրականում փախստականներին օգնելու քողի տակ իրականում գրոհայիններ են պատրաստում, որոնք Սիրիա են ներխուժում՝ Բաշար Ասադի օրինական կառավարությունը տապալելու համար եւ սրում են իրավիճակը։ Ինչպես եւ Կուբայի Գուանտանամոյի ճամբարներում։ Այդ ամենը ԿՀՎ-ն է անում, այն խաղաղ նպատակների հետ ոչ մի կապ չունի», - ասել է Ժիրինովսկին, որի ելույթը տեղադրված է նրա ղեկավարած կուսակցության կայքում։
ՌԼԴԿ առաջնորդն ընդգծել է, որ այդ ճամբերների տեղակայումը կարող է վնասել նաեւ հենց Ստամբուլին։ Մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն կանցնեն հայերի եւ քրդերի կողմը եւ Թուրքիային կմեղադրեն քրդերին ճնշելու մեջ, հայկական հարցը կբարձրացնեն։
Իսկ Թուրքիայի արեւելքում թուրքական պատրաստի ընդդիմություն կլինի։ Երկրի հանդեպ սիրիական տարբերակը կկիրառվի՝ արդեն ընդդեմ Էրդողանի կամ նրա հաջորդների, ընդգծել է Ժիրինովսկին։