Եվրոպայի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին կառույցը հաղորդագրություն է տարածել:

 

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը հերթական անգամ անհանգստություն է առաջացրել' կապված Ադրբեջանում խոսքի ազատության հետ: ԵԽ-ն Ադրբեջանի կառավարությունից կպահանջի այդ գործողությունների բացատրությունն ու իրավական պատճառը»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:

 

Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական ոստիկանությունը սկսել էր խուզարկում իրականացնել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում, ձերբակալվել էր 20 աշխատակցի: Վերջիններիս հարցաքննել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող հետաքննչական բաժինը, ինչից հետո նրանք ազատ են արձակվել: Ռադիոկայանի Բաքվի գրասենակի դուռը կնքվել էր: