Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցիչների եւ Կիեւի ուժայինների ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 29-ին Դոնեցկում կայացած հանդիպումն ավարտվել Է առանց որոշակի պայմանավորվածությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործա կալությունը (ԴՆԳ):
ԴԺՀ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոնոնովն ինքնահռչակ պետության կառավարության շենքը, որտեղ տեղի են ունեցել բանակցությունները, լքել Է՝ հրաժարվելով շփվել լրագրողների հետ: ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ բանակցություններում քննարկվել Է երեք հարց. Մինսկի բանակցությունների շարունակումը, հրադադարը, ռազմական տեխնիկայի դուրսբերումը շփման գծից: Բացի այդ, կողմերը քննարկել են գերիների փոխանակման հերթական փուլերի հետ կապված իրադրությունը:
Մամուլի հետ շփվելուց հրաժարվելը գերատեսչությունում բացատրել են նրանով, որ կոնսուլտացիաները դեռեւս չեն ավարտվել: «Դրանք դեկտեմբերի 31-ին կշարունակվեն Լուգանսկում, որտեղ շփման խումբը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ՈՒկրաինայի զինված ուժերի հետ համատեղ վերստին կքննարկեն վերը նշված հարցերը: Հնարավոր Է՝ արդեն Լուգանսկում կամփոփվեն արդյունքները»,-հավելել են պաշտպանության նախարարությունում:
Դոնեցկի հանդիպմանը ներկա են եղել Դոնբասում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոնի ուկրաինական մասի ներկայացուցիչները, ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ ինքնահռչակ պետության իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: