Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստն ավարտվել է առանց արդյունքի. պատգամավորները չեն կարողացել համաձայնեցնել ո՛չ բացված նստաշրջանի օրացուցային պլանը, ո՛չ էլ նիստի օրակարգը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքը պետք է շարունակվի փետրվարի 4-ից մինչև հուլիսի 18-ը: Ինչպես նշել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը, խորհրդարանը պետք Է քննարկի շուրջ հազար օրենք, որոնք արդեն նախապատրաստված են խորհրդարանի կոմիտեների կողմից:

 

Այս ծրագիրը պաշտպանություն չի գտել պատգամավորների կողմից. դրա ընդունման օգտին տրվել է 185 քվե' անհրաժեշտ 226-ի փոխարեն, ընդ որում' այն չի պաշտպանել ընդդիմադիր երեք կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մեկը:

 

Երկու քվեարկությունից հետո Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը նիստը հայտարարել է փակված և խմբակցությունների առաջնորդներին կոչ արել մինչև վաղն առավոտ համաձայնեցնել դիրքորոշումներն աշխատանքի օրացուցային պլանի և օրակարգի շուրջը: