Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կիևում գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունների արդյունքում, որոնք ընթանում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին միջև, չի հաջողվել փոխզիջման հասնել, իսկ «Գազպրոմի» որոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
«Կիևում անցկացված բանակցությունները' եվրահանձնակատար Գյուտեր Էտինգերի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի միջև ավարտվել են Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 2:30-ին»,- հայտնել է «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
««Գազպրոմն» ակնկալում է Կիևից ստանալ 1.9 մլրդ դոլարի չափով պարտքը մինչև հունիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ը, եթե Կիևը չմարի պարտքը, ապա Ուկրաինա գազի մատակարարումները կտեղափոխվեն կանխավճարային ռեժիմի»,- հավելել է նա: