Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ. տեղեկացնում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ դորտմունդյան ակումբը որոշել է այսուհետ պայմանագրում չընդգրկել կետ, որի համաձայն ֆուտբոլիստները մինչ պայմանագրի ավարտը կարող են լքել ակումբը՝ համապատասխան գումարի վճարման դեպքում:
Նշենք, որ Ռոյսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ.: Ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնում են «Ռեալը» և «Բավարիան»: