Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները դադարեցրել է ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:
Ֆուտբոլիստը մտադիր է մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբ տեղափոխվել:
Հավանական թեկնածուներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»:
Մյունխենի «Բավարիան» նույնպես հավանական թեկնածու է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մյունխենցիների գլխավոր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ 2015թ-ին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 20 մլն եվրո: