Իսլամիստների զինված հարձակումները Ֆրանսիայում սպառնում են վերածվել համաշխարհային ահաբեկչական պատերազմի ողջ Եվրոպայում: Այս մասին հաղորդել է գերմանական Bild am Sonntag թերթը' վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին:
Հրապարակման տվյալներով' Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից կարճ ժամանակ անց ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության առաջնորդների բանակցությունները: Զրույցի ընթացքում, ջիհադիստները հայտարարել են մի շարք խոշոր եվրոպական քաղաքներում իրականացվող լայնամաշտաբ ահաբեկչությունների մասին:
Bild am Sonntag նշել է, որ իսլամիստների խոսակցության գաղտալսումների շնորհիվ հաջողվել է հաստատել, որ ահաբեկչական հարձակման հաջորդ թիրախը կարող է Հռոմը լինել:
Ավելի վաղ, իտալական ԶԼՄ-ները հաղորդել են համացանցում հայտնված «Իսլամական պետության» գրոհայինների նոր տեսագրության մասին, որտեղ նրանք սպառնացել են ընտրել Իտալիայի մայրաքաղաքը' հանցագործություններ իրականացնելու նպատակով: