Արգենտինայի հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնել երկրի իշխանություններին, առ այն, որ 8 տարի առաջ հունվարին Արգենտինան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը հանցանք էր մարդկության դեմ եւ ճանաչելով այն Արգենտինան ճակատագրական քայլ կատարեց' բարձր դասելով պատմական ճշմարտությունն ու արդարությունը եւ տուրք չտալով քաղաքական, տնտեսական ճնշումներին ու շահարկումներին:

 

2007թ. հունվարի 11-ին Արգենտինան ընդունեց № 26199 օրենքը' համաձայն որի 1915-1922թ Թուրքիայում հայերի տեղահանությունն ու կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն: Օրենքը շեշտում է, որ այդ տարիներին ավելի քան 1,5 մլն հայ է զոհվել: Միաժամանակ ապրիլի 24-ն Արգենտինայում ճանաչվեց որպես «Ազգերի միջեւ համերաշխության եւ հարգանքի օր»: